image.png

«ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների 
կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ

ISSD-ի նպատակը ՀՀ-ում կայուն զարգացման ապահովումն է` թափոնների կառավարման, գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի և կանանց հզորացման ոլորտներում նորարարական ծրագրերի իրականացման միջոցով: «Recycle it» ծրագրի (ֆինանսավորում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիրը) շահառուները կարող են սորտավորել 4 տեսակի թափոն` թուղթ, պլաստիկ, ապակի և մետաղ։

Հասցե` Մելիք Ադամյան 2/2, Երևան 0010
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-18:00

055 502 555
info[at]issdngo.com | www.facebook.com/issdngo

AM-ESKA.png

ԱՄ-ԷՍԿԱ

«ԱՄ-Էսկա»-ն զբաղվում է անվադողերի վերամշակմամբ, որի արդյունքում ստացվում է տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք և մետաղաջարդ: Վերամշակում են նաև բանեցված յուղեր, պլաստիկ թափոններ, տոպրակներ, քարթրիջներ, ֆայլեր և այլ օֆիսային պինդ թափոններ, գովազդային բաններներ (պոլիպրոպիլեն), կենցաղային տեխնիկա (պոլիստիրոլ):

Հասցե` Արզնու խճուղի 2/1/2,
Աբովյան, Հայաստան
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-18:00

077 442 733
info[at]eska.am

cleanland.jpg

«ՔԼԻՆԼԵՆԴ» ՍՊԸ

Գործարանը վերամշակում է PET տեսակի պլաստիկ շշեր՝ ստանալով մանրափաթիլներ: Ամսեկան վերամշակվում է մոտ 160 տոննա պլաստիկ շիշ: Ողջ արտադրանքը արտահանվում է ՌԴ:

Պլաստիկ շշերը գնվում են 1կգ-100դր սակագնով:

Գործարանը զբաղվում է նաև մակուլատուրայից ծալքավորման թղթի ստացմամբ, որից արտադրվում են ծալքավոր ստվարաթղթե արկղեր: 

Հասցե` Շիրակի 1/66, Երևան
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-17։00, Շբթ՝ 09:00-14։00

096 009 606

H-group-llc.png

H Groups LLC

H Groups LLC -ին զբաղվում է թղթի վերամշակմամբ:  

Հասցե` Արին Բերդ 5/1
Աշխ. ժամեր՝ 09:00-18:00  

098 199 506

«ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» բնապահպանական ՀԿ

Ընդունում է և հավաքում պլաստիկ տարաներ, որոնց դիմաց կատարում է վճարումներ՝ ըստ պլաստիկի տեսակի:

Գրանցման հասցեն ՝
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սյունիքի 144/17 հողամաս

Գործող հասցեն՝ «Պլաստիկից՝ պլաստիկ» սոցիալական ձեռնարկության արտադրամաս, ք. Գորիս , Բակունցի 1
Աշխ. ժամեր՝ ամեն օր, 14:00-22:00

093 975 190, 077 525 150

Eco-Aghb.png

ԷԿՈ ԱՂԲ

«ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ն զբաղվում է թափոնների հավքագրմամբ ու տեսակավորմամբ՝ միտում ուենանլով սովորեցնել և դարձնել տեսակավորումը համապետական: Հավաքագրվում է մարտկոցներ, թուղթ, պլաստիկ, պոլէթիլեն ու ապակի ամեն ամիս իրականացնելով  «Թուղթը աղբ չէ», «Պլաստիկը  աղբ չէ»,  «Ապակին աղբ չէ» ակցիանենրը: Ակցիաների ժամանակ նախապես ընտրված վայրում ցանկացողները մոտեցնում են թափոնները և տեսակավորում համապատասխան կարգով կամ նախապես գրանցվելու դեպքում ակցիայի օրը մեքենաները մոտենում են բակեր: Միջոցառումները իրականացվում են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: 

Հասցե՝ Թիմ Թայմ,
Զաքյան 10, Երևան
Աշխ. ժամեր՝ 16:00-21։00

VazgenABgaryan.png

«ՎԱԶԳԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ» ՍՊԸ

Ընկերությունը կազմավորվել է 1998թ. և զբաղվում է թղթաթափոնի վերամշակմամբ, որի արդյունքում ստացվում է հիգիենիկ թուղթ։ Արտադրությունը հագեցած է ժամանակակից թուղթ արտադրող մեքենայով, որն ապահովում է որակյալ արտադրանք։

Հասցե՝ Գոգոլի փող., 24/2 շենք (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)
Աշխ. ժամեր՝ Երկ-Շբթ, 09:00-17:00

091 411 785

batteries-recycle-armenia.png

Մարտկոցների հավաքագրում. «Թիմ Թայմ» հակասրճարան

Օգտագործված մարտկոցները կարող եք հանձնել «Թիմ Թայմ» հակասրճարանում, որը «ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ի հետ միասին պարբերաբար իրականացնում է «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» ակցիաները։

Հասցե՝ Զաքյան 10, Երևան
Աշխ. ժամեր՝ 11:00-22:00     

091 91 35 36

Apaga.png

ԱՊԱԳԱ

«Ապագան» հարթակ է, որը թույլ է տալիս վերամշակել բոլոր տեսակների պլաստիկը՝ լրացնելով փոքր հայտ, որից հետո, բաժանորդագրվելով ծրագրին, աշխատակիցները պարբերաբար գալիս ու նշված հասցեից (Երևանում) հավաքում են աղբը՝ փոխարենը տրամադրելով զեղչային կտրոններ մի շարք խանութներից:

Հասցե` Հակոբյան 3 փ., FAST Startups, Երևան
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-17:00

094 567 098
info[at]re-apaga.am

Proper.png

ՓՐՈՓՐ ՊԼԱՍՏԻԿ

Ընկերությունը կիրառում է պլաստիկի վերամշակման միջազգային նորարար մոտեցումները՝ HDPE / 02 տեսակի պլաստիկից ստանալով կայուն դիզայնի արտադրանք։ Նպատակներից է նաև բնապահպանական կրթության բարձրացումը կրթական ու ստեղծարար միջոցառումների շնորհիվ։

Հասցե՝ Նալբանդյան 5, գր. 207, Երևան 0010
Աշխ. ժամեր՝ Երկ-Ուրբ, 09:00-18:00

012 771 929, 094 771 929
hello[at]proper.am | facebook.com/properplastic

 
ArmPlast.png

«ԱրմՊլաստ» ՍՊԸ

ԱրմՊլաստ ՍՊԸ-ն զբաղվում է HDPE, PP, PS, LDPE տեսակի պլաստիկի և պոլէթիլենի վերամշակմամբ

Պլաստիկը կախված տեսակից գնվում է 1կգ՝ 100-150դր սակագնով:

Հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 11 արտադրամաս
Աշխ. ժամեր՝ 09:00-18:00  

094 993 099

Norogi.png

«Նորոգի» ռեսուրսային կենտրոն

«Նորոգի» ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագիրը նպատակ ունի բարելավել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները՝ նրանց հնարավորություն տալով ձեռք բերել նոր և օգտագործված, ձևափոխված և վերանորոգված կահույք, շինանյութ և տան պարագաներ:

Կենտրոնն աշխատում է նվիրատվությունների հիման վրա՝ ընդունելով նոր կամ քիչ օգտագործված կահույք, շինանյութ և կենցաղային տեխնիկա, ինչպես նաև դրամական նվիրատվություն: Կազմակերպությունը տրամադրում է փոխադրման ծառայություններ:

Հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 90/1
Աշխ. ժամեր՝ Երկ-Շաբ 10:00-19:00     

055 106 213, 010 774 200
amesropyan[at]habitat.am | www.habitat.am